Վիտամիններ և միներալներ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով բնակվող երկրներում։
Խնդիրը ոչ թե երկար ապրելը, այլ կյանքը իր և իրեն շրջապատող մարդկանց համար մղձավանջի չվերածելն է։ Ահա թե ինչու զարգացած երկրներում հարյուրհազարավոր հետազոտողներ փնտրում են բուժամիջոցներ «երրորդ տարիք» կոչվող Ալցհեյմերի հիվանդության կամ ուղղակի ծերունական դեմենցիայի (թուլամտություն) դեմ։
Պարզվել է, որ ծերունիներին այս տհաճ վիճակից կարող է փրկել ձկան յուղը, որը նախկինում ռախիտի կանխարգելման և բուժման նպատակով տալիս էին երեխաներին։ Ձկան յուղի մեջ պարունակվող D վիտամինը ինքնուրույն գոյանում է նաև մարդու մաշկի մեջ, եթե նա հաճախակի զբոսնում է արևային եղանակին։ Տարիքի հետ, սակայն, այդ հատկությունը նվազում է։ Այս եզրակացության են եկել ամերիկացի և բրիտանացի գիտնականները, որոնք հետազոտել են 65 տարեկան և ավելի մեծ տարիքի 2000 մարդու։
D վիտամինը կանոնակարգում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը և ոսկրերի սնուցումը։ Այն խիստ անհրաժեշտ է փոքր երեխաների ողնաշարի կազմավորման համար։ Գործընթացը բարդ է. սկզբում վիտամինը պահեստավորվում է լյարդում` վերածվելով մեկ այլ նյութի, այնտեղից հասնում երիկամներ։ Երբ վահանագեղձը ահազանգում է արյան մեջ կալցիումի պակասի մասին, այդ վիտամինը կրկին փոխակերպվում է և երիկամներից անցնում արյան մեջ, խթանելով սննդից կալցիումի յուրացման գործընթացին։ Այդ ճանապարհին D վիտամինը հավանաբար ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա։
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այն ծերունիները, որոնց օրգանիզմում D վիտամինի պարունակությունը բարձր է, երկու անգամ ավելի պակաս են վտանգված մտավոր ունակությունների նվազմանը և, հետևաբար, այդ վիտամինի պակասության դեպքում երկու անգամ ավելի մեծ է ուշադրության և հիշողության կորստի հավանականությունը։
D վիտամին պարունակում են յուղոտ ձկան միսը, ձուն և մի շարք այլ սննդամթերքներ։ Սակայն մեծահասակները քիչ են օգտագործում այս սննդատեսակները։ Բրիտանացի գիտնականների կարծիքով, D վիտամինի հաբերով ուղղակի կարելի է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացումը։ Վտանգավոր է նաև այդ վիտամինի ավելցուկը, որից օրգանիզմը կարող է թունավորվել։ Ծերունական թուլամտությունից նախապես պաշտպանվելու նպատակով բժիշկը կնշանակի համապատասխան դեղաչափեր։ Երեխաների և մինչև 50 տարեկանների օրական դեղաչափը մինչև 10 մկգ է (400ME), է, 51 տարեկանից մեծերինը` 5 մկգ-ից (200ME) ոչ ավելի։
07.04.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ